ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ինչպես պատասխանել Իլհամ Ալիևին

Ինչպես պատասխանել Իլհամ Ալիևին
20.12.2024 | 15:33

Ադրբեջանի նախագահը խոսում է 300,000 ադրբեջանցիների՝ Հայաստանում հաստատվելու իրավունքի և նաև Արցախում, իբր թե, վնասների հատուցման մասին։

Նախ, եթե խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում բնակվել են X քանակությամբ ադրբեջանցիներ, ապա նույն այդ ժամանակ Ադրբեջանի վարչական կազմում գտնվող Գարդմանում (Հյուսիսային Արցախ՝ Քարհատ, Գանձակ, Գետաբակ և այլն) իրենց պատմական հայրենիքում բնակվել են 120,000-ից ավելի և Նախիջևանում՝ 70․000-ից ավելի հայեր, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել 1988-92 թվականների ընթացքում։

Կարո՞ղ է Ադրբեջանը ապահովել մոտ 200,000 հայերի վերադարձը իրենց ծննդավայր հայրենիք ու երաշխավորել նրանց անվտանգությունը։

Ավելացնենք՝ կարո՞ղ է Ադրբեջանը ապահովել Լեռնային Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150․000 հայերի անվտանգ վերադարձը։

Չի կարող և չի ուզում։ Հետևաբար, ադրբեջանցիների առաջ փակ են մեր դռները, քանի դեռ Լեռնային Արցախում, Գարդմանում, Նախիջևանում 350.000 հայերը չեն վերադարձել իրենց տներ ու չեն ստացել կրած վնասների հատուցում։

Այս թեմայով արդեն դիմել ենք ՄԱԿ-ի մի շարք կառույցների, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխաններ չունի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4760

Մեկնաբանություններ